24 04 2023

Պետք են մտածված գործողություններ` հանրային․ Արա Պողոսյան

Պետք են մտածված գործողություններ` հանրային․ Արա Պողոսյան

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանը արեց այն, ինչի մասին խոսում էր։

Ռուսաստանն ասում է, որ անընդունելի է, բայց դրանից ճանապարհը չի' բացվում։

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է, բայց այդ մտահոգությունները Արցախի «կյանքի ճանապարհը» չեն բացում:

Ֆրանսիան էլ է մտահոգված, և ինչպես նախորդ երկուսի դեպքում` դրանից ճանապարհը չի' բացվում։

Մե՞նք։ Մենք խառն ենք` մի քիչ մտահոգ, մի քիչ իրար ատող և այլն, ու դրանից էլ ճանապարհը չի' բացվում։
Հ.Գ. Ճանապարհը կբացվի, եթե այս երեքի խոսքերը կարողանանք կապիտալիզացնել։ Այսինքն` բերենք հողի վրա իրագործման։ Դա հնարավոր է, եթե կարողանանք ...
Մի խոսքով, ինչպես երեկ նկարագրել եմ, պետք են մտածված գործողություններ` հանրային։
Հիմա ինձ հետաքրքիր է, թե քանի՞սն են պատրաստ միանալ ակցիայի, եթե այդպիսին կազմակերպվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ